Եգիպտոսը զբոսաշրջիկների համար 5 տարի ժամկետով վիզա ստանալու նոր պայմաններ է սահմանել
Եգիպտոսը զբոսաշրջիկների համար վիզայի նոր տեսակ է սահմանել, որը նախատեսված է 5 տարվա համար: Այս մասին հայտնում է Газета.ру-ն:
Նշվում է, որ մուտքի արտոնագրի նոր պայմաններով հնարավորություն է տրվում կատարած յուրաքանչյուր մուտքի ժամանակ երկրի տարածքում մնալ ոչ ավել, քան 90 օր:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիզայի այս տեսակը գործելու է հունիսի 1-ից: Այն հնարավոր կլինի ստանալ Եգիպտոսի դեսպանատան միջոցով կամ օնլայն:
Եգիպտոսի Լուքսոր և Ասուան օդանավակայաններ ժամանակ զբոսաշրջիկներին տարվա թեժ ամիսներին (հունիսից օգոստոս) կտրվի 10 դոլարի չափով զեղչ:










