Չորրորդ զորամիավորման զորամասում անցկացվել է զանգվածային խոցման զենքերից պաշտպանության պարապմունք
Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 3-ին անցկացվել է գործնական պարապմունք՝ «Զորքերի պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից» թեմայով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական միջոցների արդյունավետ կիրառմանն ու օգտագործմանը, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական զենքերի ազդեցության շրջանների հայտնաբերմանն ու չեզոքացմանը:










