Մարտական հրաձգության վարժանքներ են անցկացվել 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների համար

02:23 • 05.03.20

Հինգերորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգության վարժանքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

N զորամասի հրաձգարանում հաստիքային զենքերը բերվել են ճիշտ նշանազարկի, կատարվել են պայմանական թիրախների խոցման վարժություններ, ստուգվել է հրաձգային զենքերից կրակի արդյունավետությունը: