Վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ. ԱՄՆ-ում ստեղծել են ամենահզոր համակարգիչը

17:30 • 05.03.20

ԱՄՆ-ում ստեղծել են աշխարհում ամենահզոր սուպերհամակարգիչը` El Capitan-ը, հայտնում է Businesswire-ը:

Hewlett Packard և AMD ընկերությունները El Capitan համակարգիչը ստեղծել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության պատվերով: Համակարգչի հաշվարկային հնարավորությունները հավասար են ժամանակակից 200 լավագույն սուպերհամակարգչի միասին վերցրած հնարավորություններին:

Նշվում է, որ լիարժեք աշխատանքին նոր սուպերհամակարգիչը կանցնի 2023 թվականին: Այն միջուկային զենքի, կլիմայի, գենային մուտացիայի անալիզների, դեղամիջոցների որոնման հետ կապված առաջադրանքներ կիրականացնի:

El Capitan-ը կարող է վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ անել: Այն 10 անգամ ավելի արդյունավետ է, քան ներկայիս լավագույն համակարգիչները:

Բացի այդ, մեքենան կանխատեսածից 30 տոկոսով ավելի հզոր է:

Վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ. ԱՄՆ-ում ստեղծել են ամենահզոր համակարգիչը