Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար թանկ են Թուրքիայի հետ հարաբերությունները

17:35 • 05.03.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի համար թանկ են Անկարայի հետ հարաբերությունները: 
Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Անպայման հարկավոր է ձեզ հետ քննարկել այսօր ստեղծված իրավիճակը, որպեսզի նման բան. ա) չկրկնվի, բ) որպեսզի այն չխաթարի ռուս-թուրքական հարաբերությունները, որին մենք, ինչպես և դուք, հետևում ենք ուշադրությամբ և թանկ ենք գնահատում»,-ասել է ՌԴ նախագահը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահը, սիրիական Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում էր ուղիղ շփում: