Կրեմլում սկսվել են Պուտինի ու Էրդողանի բանակցությունները
Քիչ առաջ Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահը, սիրիական Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում է ուղիղ շփում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Ռուսաստանում կքննարկեն Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը` հաշվի առնելով Իդլիբի «անվտանգության գոտում» իրավիճակի սրացումը:










