Մարտական հերթափոխի նախապատրաստում ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման N զորամասում
5-րդ զորամիավորման N զորամասում մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստության աստիճանը, մարտական դիրքերի ավագներին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման, ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:










