Մոսկվայում մահացել են Ուկրաինայի շախմատի չեմպիոնն ու իր ընկերուհին

21:57 • 06.03.20

Ուկրաինայի արագ շախմատի չեմպիոն Ստանիսլավ Բոգդանովիչը և իր 18-ամյա ընկերուհին մահացել են Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է vesti.ru կայքը:

27-ամյա շախմատիստի մահվան պատճառը թունավորումն է եղել:

Ստանիսլավ Բոգդանովիչի և 18-ամյա շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորայի մարմինները հայտնաբերվել են Մոսկվայի արևմուտքում գտնվող բնակարանում: Բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Երիտասարդների մահվան ամենահավանական պատճառը գազից թունավորումն է:

Ստանիսլավ Բոգդանովիչը դարձել է մինչև 12 տարեկանների շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն, Ուկրաինայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Օդեսայի չեմպիոն և արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն: