Եվրոպայի խորհրդի Ստրասբուրգյան նստաշրջանը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Եվրոպայի խորհրդի 38-րդ նստաշրջանը հյուրընկալող երկրում` Ֆրանսիայում և նրա հարևան երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը չեղարկել է ԵԽ 38-րդ նստաշրջանը, որը պետք է տեղի ունենար մարտի 17-19-ին Ստրասբուրգում: Այս մասին տեղեկացնում է coe.int կայքը:
Չեղարկվել են նաև բոլոր նիստերն ու միջոցառումները, որը պետք է տեղի ունենային այս շաբաթ Ստրասբուրգում:
Այս որոշումն ուղղված է Կոնգրեսի 47 ազգային պատվիրակությունների անդամների, հրավիրված անձանց, քարտուղարության և այլ մարդկանց առողջության պահպանմանը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բխում է անդամ-պետությունների առողջապահական մարմինների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրություններից ու Եվրոպայի խորհրդի քաղաքականությունից:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:
Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված՝ հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:










