Գերմանիայում սպառնալից նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ
Գերմանիայի Բավարիա շրջանի Ռյոտենբախ քաղաքում սպառնալից նամակ և փամփուշտ են ուղարկել «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից գործող մզկիթ: Այս մասին տեղեկացնում է yenisafak.com կայքը:
«Դուք երբեք անվտանգ չեք լինելու»,-գրված է եղել նամակում:
«Տեղական իշխանությունների և մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենք: Մեզ հետ առաջին անգամ է նման դեպք պատահում և անհանգստացած ենք: Համաձայնության ենք հասել ոստիկանության հետ, որ սկզբնական շրջանում մզկիթի մոտ վերահսկողություն սահմանվի»,-ասել է «Կրոնական գործերի թուրքական իսլամական միության» Ռյոտենբախի գրասենյակի ղեկավար Ռեջեփ Չալըքը:
Մզկիթի աշխատողները դիմել են ոստիկանություն, դեպքի առիթով հետաննքություն է սկսվել:










