Հույն սահմանապահներն ու ոստիկանները փախստականներին հետ են ուղարկել Թուրքիա` կիսամերկ վիճակով (լուսանկար)
Հունաստանի անվտանգության ուժերը կանգնեցրել են Թուրքիայից Հունաստան անցնել փորձող փախստականների մի խմբի, որի մեջ եղել են նաև կանայք ու երեխաներ, և նրանց կիսամերկ վիճակով հետ են ուղարկել Մերիչ գետից դեպի Թուրքիա: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Փախստականները Էդիրնեից Մերիչ գետի վրայով փորձում էին անցնել Հունաստան: Հետ վերադառնալով, փախստականները եկել են Թուրքիայի սահմանամերձ գյուղեր, որտեղ տեղի բնակիչները նրանց սնունդ և հագուստ են տվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:











