Հրապարակվել է Մարս մոլորակի «ամենամանրակրկիտ» համայնապատկերը

16:35 • 06.03.20

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Մարս մոլորակի ամենամանրամասն լուսանկարը, հայտնում է mars.nasa.gov-ը: 

Նշվում է, որ մոլորակի մակերևույթի համայնապատկերը լուսանկարել է Curiosity մարսագնացը 2019 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Համայնապատկերը կազմված է ավելի քան 1 000 լուսանկարից:

Curiosity-ն երրորդ սերնդի մարսագնաց է, որն իրենից ինքնավար քիմիական լաբորատորիա է ներկայացնում: Այն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թվականի օգոստոսի 6-ին:

 

 

Հրապարակվել է Մարս մոլորակի «ամենամանրակրկիտ» համայնապատկերը