«Աստվածաշնչյան հրաշք». Իտալիայի գյուղերից մեկում ջրատարով գինի է հոսել (տեսանյութ, լուսանկար)
Իտալիայի Մոդենա քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղի ջրատար խողովակներից կարմիր գինի է հոսել: Այս մասին տեղեկացնում է UNILAD պարբերականը:
Այսպիսի «Աստվածաշնչյան հրաշքը» պայմանավորված է եղել հարևան գինու գործարանի տեխնիկական անսարքությունը: Բաքերից մեկից գինին թափվել է ջրատարի մեջ և արդյունքում ալկոհոլային ըմպելիքը ջրատարի միջոցով հասել է գյուղացիներին:
Տեղի բնակիչները բողոքել են պատկան մարմիններին, իսկ վերջիններս կարճ ժամանակահատվածում լուծել են խնդիրը:
Սակայն, մինչ խնդիրը լուծող մասնագետների ժամանելը՝ տեղի բնակիչները հասցրել են թանկարժեք գինու պաշար հավաքել:











