Կոլումբիայում և Կոստա Ռիկայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը

01:46 • 07.03.20

Կոլումբիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքի մասին: 19-ամյա Կոլումբիայի բնակչուհին վարակվել է Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Քաղաքացին ժամանել է Միլանից: Նկատել է ախտանիշները և դիմել է հիվանդանոց, որտեղ կատարվել են համապատասխան ստուգումներ: Դրանց պատասխանները դրական են եղել»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի տարածքում կորոնավիրուսով գրանցման դեպքեր արձանագրվել են արդեն Էկվադորում, Արգենտինայում, Չիլիում, Պերուում և Բրազիլիայում:

Կոստա Ռիկայում ևս գրանցվել կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Երկրի առողջապահության նախարար Դանիել Սալասը հայտնել է, որ մարտի 1-ին Նյու Յորքից ամուսնու հետ իրենց պետություն ժամանած ԱՄՆ բնակչուհու մոտ ևս հաստատվել է վարակը: Կինը 49 տարեկան է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: