Մեքսիկայում անհայտ անձինք կրակել են դատախազության աշխատակիցների վրա. կա նվազագույնը 2 զոհ

01:28 • 07.03.20

Ուրբաթ երեկոյան անհայտ անձինք կրակել են Մեքսիկայի հարավում գտնվող Տլակեպակե քաղաքի Լաս-Ուերտաս շրջանի դատախազության աշխատակիցների ուղղությամբ: Հրաձգության հետևանքով նվազագույնը երկու մարդ մահացել է: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Televisa հեռուստաընկերությանը:

Մահացածների ինքնությունը դեռ չի պարզվել: Չարագործները հասցրել են փախուստի դիմել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, ինչպես նաև մեկ ուղղաթիռ: Դատախազությունը բնակիչներին կոչ է արել որոշ ժամանակ հեռու մնալ այն վայրից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը և չխանգարել ոստիկանների աշխատանքին: