Վլադիմիր Պուտինը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբևը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը, ինչպես նաև Նազարբաևի` Մոսկվա կատարալիք այցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
«Քննարկվել են Նուրսուլթան Նազարբաևի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև սիրիական ճգնաժամի կարգավորման թեմային», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ղազախստանի առաջին նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին նշել է, որ «զրուցակիցները կարծիքներ են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի` այդ թվում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս տեղի ունեցած ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների մասին:
«Զրույցի ավարտին կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ղազախա-ռուսական քաղաքական շփումներն այս տարի մեծ թափով են զարգանում»,- հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, օրերս Կրեմլում տեղի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր:










