ԱՀԿ-ն հայտնել է COVID-19 կորոնավիրուսի և սեզոնային գրիպի տարբերությունները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, թե որոնք են SARS-CoV-2 կորոնավիրուսով պայամավորված COVID-19 հիվանդության և սեզոնային գրիպի տարբերությունները:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ի ամենշաբաթյա տեղեկատվական հաղորդագրությունը, երկու հիվանդությունն էլ ազդում են շնչառական ուղիների աշխատանքի վրա, սակայն դրանց միջ տարբերություն այնուամենայնիվ կա: Տարբերութունը տարածման արագությունն է: Սեզոնային գրիպի ինկուբացիոն (գաղտնի) շրջանի տևողությունն ու հաջորդող վարակման միջև ժամանակահատվածն ավելի քիչ է:
Բացի այդ, գրիպի դեպքում վարակը փոխանցվում է միայն ախտանշանների ի հայտ գալուց հետո, իսկ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված մարդը կարող է վարակել անգամ մինչև ախտանշանների ի հայտ գալը: Գրիպի ժամանակ վարակի տարածողները հիմնականում երեխաներն են լինում, իսկ COVID-19-ի դեպքում երեխաները հազվադեպ են հիվանդանում:
Նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդացության 15 տոկոսի դեպքում հիվանդները ծանր վիճակում են հայտնվում, 5 տոկոսի դեպքում՝ ծայրահեղ ծանր: Գրիպի դեպքում այդ ցուցանիշներն ավելի ցածր են: Բացի այդ, COVID-19 –ի դեպքում մահացությունը կազմում է 3-4 տոկոս, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան սեզոնային գրիպի դեպքում:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 102 472 մարդ, մահացել է 3491-ը: Ավելի քան 57 400-ը բուժվել են:










