Amazon-ը գաղտնի աշխատում է նոր դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ և ցանկանում է առողջապահական շուկա մտնել. CNBC

13:20 • 09.03.20

Amazon ընկերությունը գաղտնի աշխատում է ընդհանուր մրսածության դեմ դեղամիջոց ստեղծելու վրա և ցանկանում է մտնել առողջապահական շուկա: Այդ մասին հայտնում է CNBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Amazon Gesundheit գաղտնի նախագծում ներգրավված է մոտ 100 անձ: Թիմը ցանկանում է ընդհանուր մրսածության դեմ պատվաստանյութ ստեղծել:

CNBC-ի հաղորդմամբ՝ Amazon-ն այս կերպ ցանկանում է նոր բիզնես հիմնել և իր նոր արտադրանքով մտնել ԱՄՆ-ի հսկայական առողջապահական շուկա:

Լրագրողները պարզաբանում են, որ Amazon ընկերությունը պաշտոնապես չի հաստատել ծրագրի գոյությունը:

Աղբյուրը գրում է, որ ընդհանուր մրսածությունը լուրջ մարտահրավեր է տնտեսության համար. միայն ԱՄՆ-ում, ընդհանուր մրսածության պատճառով արտադրողականության կորուստը տարեկան գնահատվում է ավելի քան 40 միլիարդ դոլար: 

Amazon-ը գաղտնի աշխատում է նոր դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ և ցանկանում է առողջապահական շուկա մտնել. CNBC