Ռոբերտ Քոչարյանին ստացիոնար բուժում է նշանակվել․ վաղվա նիստը, մեծ հավանականությամբ, կհետաձգվի․ Հովհաննես Խուդոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նշանակվել է ստացիոնար բուժում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Խուդոյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ բուժման մասին է խոսքը։ «Նա արդեն այստեղ է, մի քանի օր մնալու է, հստակ օր չեմ կարող ասել։ Վաղը մեկ նիստ ունենք, որը, մեծ հավանականությամբ, կհետաձգվի»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:










