Aston Martin ընկերությունը 950,000 դոլար արժողությամբ առանց դիմացի ապակու մեքենա է ներկայացրել (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin շքեղ մեքենաներ արտադրող ընկերությունը 700 ձիաուժ հզորություն ունեցող 88 V12 Speedster մեքենա է ներկայացրել, որոնցից յուրաքանչյուրը վաճառքի կներկայացվի 950 000 դոլարով, գրում է luxurylaunches.com կայքը։
Վինտաժային ավտոմեքենա հիշեցնեղ V12 Speedster–ը դիմացի ապակի չունի։ Նրանում առանձնացված են նաև վարորդի և ուղևորի տեղերը․ սրանով մեքենան նման է Ferrari ապրանքանիշի Monza SP1 և SP2 մեքենաների նախագծին։
Նշվում է, որ ընկերությունն ի սկզբանե ցանկացել է մեքենան հնարավորինս թեթև դարձնել, այդ պատճառով դրա մեծ մասը ստեղծված է ածխածնային մանրաթելից։

















