Գերմանացի թյուներները մտադիր են Porsche 911-ը վերածել «ագրեսիվ» ամենագնացի
Գերմանական Gemballa թյունինգային ընկերությունը հրապարակել է Avalanche 4x4 ամենագնաց-կուպեի դիզայներական էսքիզները: Ինչպես ներակայացնում է Motor.ru-ն, ագրեսիվ մոդելը կառուցված է նախորդ սերնդի Porsche 911-ի հիման վրա:
Նորույթի դեբյուտը կկայանա մինչև տարեվերջ: Էսքիզներից դատելով՝ Gemballa Avalanche 4x4 մոդելը կհամալրվի ամբողջությամբ ածխածնից կառուցված թափքով՝ թափարգելներին պղնձե տարրերով:
Բացի այդմ, մեքենան կհամալրվի ամենագնացների համար նախատեսված «ատամնավոր» անվադողերով: Շարժիչի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:











