Սթենֆորդի համալսարանը կորոնավիրուսի պատճառով հեռահար ուսուցման կանցնի

11:27 • 11.03.20

Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ ամերիկյան Սթենֆորդը, ժամանակավորապես անցնում է հեռահար ուսուցման, ինչը կապված է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Սթենֆորդը գարնանային կիսամյակը նախանշված ժամկետին կսկսի, սակայն առերես պարապմունքների փոխարեն կօգտագործվի վիրտուալ ուսուցում»,-ասված է համալսարանի ղեկավար Մարկ Տեսյե Լավինի հաղորդագրությունում:

Նշվում է, որ գարնանային կիսամյակը կսկսվի մարտի 30-ին:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Սթենֆորդի համալսարանը կորոնավիրուսի պատճառով հեռահար ուսուցման կանցնի