Xiaomi-ն ներկայացրել է նորագույն սմարթֆոնները

06:25 • 13.03.20

Չինական Xiaomi ընկերությունն առցանց շնորհանդես է իրականացրել՝ ներկայացնելով Note 9 Pro Max նորագույն սմարթֆոնը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նորույթը կներկայանա երեք երանգներով՝ Aurora Blue (կապույտ), Glacier White (սպիտակ) և Interstellar Black (սև):

Սմարթֆոնը համալրված է 6.67 դյույմ էկրանով, որը պաշտպանված է Corning Gorilla Glass 5 ամուր ապակիով: Էկրանի վերին մասում տեղակայվել է 32 մեգապիքսել կետայնությամբ դիմաց տեսախցիկը: Հիմնական տեսախցիկը համալրվել է 4 ոսպնյակով՝ 64, 8, 5 և 2 մեգապիքսել կետայնությամբ:

Գաջեթը համալրված է Snapdragon 720G պրոցեսորով, որը միավորում է Kryo 465 ութ միջուկները՝ մինչև 2.3 գեգահերց հաճախականությամբ, և Adreno 618 գրաֆիկ արագացուցիչը: Սմարթֆոնի արժեքը սկսվում է 200 դոլարից:

Բացի այդ, ներկայացվել է նաև Redmi Note 9 Pro մոդելը, որը նկան հատկություններով հանդես կգա, ինչ և մյուս մոդելը:

Xiaomi-ն ներկայացրել է նորագույն սմարթֆոնները