Նիդերլանդներում գիտնականները կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել

22:42 • 14.03.20

Նիդերլանդներում գիտնականները COVID-19 կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

«Սա ամենաառաջին հակամարմինն է, որն արգելափակում է վարակը, և մեծ հավանականություն կա, որ այն կկիրառվի դեղամիջոցների պատրաստման մեջ, որոնք կհայտնվեն վաճառքում»,- ասել է բջջային կենսաբանության պրոֆեսոր Ֆրանկ Գրոսֆելդը Ռոտերդամում:

Մասնագետները հայտնել են, որ այդ հակամարմինը լաբորատորիայում ստացել են Covid-19–ին նման վիրուսային վարակների նախնական հետազոտման արդյունքում:

Գիտնականների խոսքով՝ հակամարմինն այժմ պետք է փորձարկել մարդու վրա, իսկ այդ բոլոր հետազոտությունները կարող են ամիսներ տևել: Ներկա պահին այդ հետազոտությունները պետք է հավանության արժանանան կենսաբանության մյուս ոլորտները ներկայացնող մասնագետներից:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:  

Նիդերլանդներում գիտնականները կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել