SpaceX-ին չի հաջողվել արձակել 60 արբանյակները՝ նախատեսված գերարագ ինտերնետ կապի ապահովման համար
Ամերիկյան SpaceX ընկերությունը կիրակի չի կարողացել արձակել Falcon 9 հրթիռակիրը, որը պետք է 60 Starlink միկրոարբանյակներ հասցներ ուղեծիր՝ նախատեսված գերաարագ ինտերնետ կապի ապահովման համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը հրթիռակրի մեկնարկը պետք է տրվեր Ֆլորիդա նահանգի Կանավերալ կայանից, սակայն արձակումը չեղարկվել է մեկնարկից վայրկյաններ առաջ:
Ինչպես նշվում է, հեռարձակումն ընթացել է SpaceX-ի կայքում: Հրթիռակրի առաջին աստիճանն ավելի վաղ 4 անգամ օգտագործվել է սարքավորումները մերձերկրյա ուղեծիր հասցնելու համար: Տվյալ արձակումները տեղի էին ունեցել 2018-ի հուլիսին և հոկտեմբերին, ինչպես նաև 2019-ի փետրվարին և նոյեմբերին:










