WhatsApp-ը հայտարարել է կարևոր նորարարության մասին

12:05 • 16.03.20

WhatsApp հաղորդակցային հավելվածը նոր թարմացում ունի: Դրա միջոցով հնարավոր կլինի միացնել հաղորդագրությունների ինքնուրույն ջնջման գործառույթը, որն արդեն հասանելի է WhatsApp 2.20.83 և 2.20.84 հավելվածների բետա տարբերակներում, գրում է life.ru կայքը։

Ավելի վաղ օգտատերերը կարողանում էին հաղորդագրությունների ինքնուրույն ջնջման գործառույթը կարգավորել միայն խմբային խոսակցություններում, իսկ աժմ դա հնարավոր կլինի բոլոր չաթերի դեպքում կիրառել։

Օգտատերերն իրենք կարող են հաղորդագրությունների պահպանան ժամկետները ընտրել (մեկ ժամից մինչև մեկ տարի)։ Այս գործառույթի ակտիվացման դեպքում հաղորդագրության  ուղարկման ժամանակային ցուցիչի վրա ժամացույցի տեսքով փոքրիկ նշան կհայտնվի։ Այս կարգավորումը  կարելի է նաև չեղարկել:

WhatsApp-ը հայտարարել է կարևոր նորարարության մասին