Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Aravot.am

16:56 • 21.03.20

Հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով կոչ էր անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն  եւ եռուզեռ, տեղեկացնում է Aravot.am–ը:

Ոստիկանությունից սակայն պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է ՀՀ վաստակավոր բժիշկը:

Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում: Aravot.am-ի հետ զրույցում Արտավազդ Սահակյանը շեշտել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ է համարեց նշել հետեւյալը.

«Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության  նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։