Վրաստանի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի որոշումը

23:42 • 21.03.20

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Արտակարգ դրության հայտարարումը պարտադիր է, որպեսզի կառավարությունը կարողանա արդյունավետորեն կառավարել իրավիճակը և դրա համար իրավարար հիմք ունենա»,- ասել է նախագահը՝ խորհրդարանին ներկայացնելով երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանը:

Արտակարգ դրություն սահմանելուն կողմ են քվեարկել 150 պատգամավորներից 115-ը, երկուսը դեմ են քվեարկել: Այս որոշմանն աջակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչները:

Զուրաբիշվիլին երկրում արտակարգ դրություն է հայտարարել մինչև ապրիլի 21-ը: