Ղազախստանի նախագահը Լավրովին պարգևատրել է «Բարիս» շքանշանով

19:34 • 21.03.20

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Բարիս» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման համար:

«Ղազախստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության զարգացման գործում զգալի ավանդի համար «Բարիս» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին»- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է հրամանագրում:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մարտի 21-ից:  

«Բարիս» շքանշանով պարգևատրում են Ղազախստանի Հնարապետության ինքնիշխանության և պետականության ամրապնդման, հասարակության միասնության, խաղաղության ապահովման, պետական, գիտական, սոցիալ-մշակութային գործունեության ոլորտներում հատուկ նվաճումների համար:  «Բարիս» շքանշանը երեք աստիճան ունի: