Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Լավրովին. դիվանագետն այսօր նշում է 70-ամյակը

20:57 • 21.03.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Պետության և ժողովրդի առաջ հատուկ աշխատանքային ձեռքբերումների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին»,- ասվում է հրամանագրում:

Կոչումը նախարարը ստացել է 70-ամյակ հոբելյանի օրը: Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին:

Աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել նաև СГМ-Мост ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օստրովսկուն Ղրիմի կամուրջի կառուցման համար: