Brabus-ը ներկայացրել է Mercedes-Benz G63-ի զրահապատ տարբերակը (լուսանկարներ)

12:28 • 01.04.20

Գերմանական Brabus ընկերությունը, որը մասնագիտացած է Mercedes-Benz բրենդի և Daimler-ի այլ փոխադրամիջոցների բարձրակարգ թյունինգավորման ոլորտում, ներկայացրել է G-Wagen-ի նոր տարբերակը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ուշագրավ նորույթը կոչվում է Invicto: Այն ստեղծվել է Mercedes-Benz G63 մոդելի հիմքով:

Զիլ թյունինգավորման արդյունքում փոխադրամիջոցը դարձել է զրահապատ, համալրվել VR6 մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ: Ստեղծողների խոսքով՝ մեքենան չի վնասվի պայթյունի դեպքում:

Մեքենան հասանելի է երեք տարբերակով՝ PURE, LUXURY և MISSION: Առաջին տարբերակը ենթադրում է  պաշտպանության առավելագույն մակարդակ, բայց մեքենայի արտաքին տեսքի նվազագույն փոփոխություն:

Երկրորդ տարբերակը ենթադրում է զգալի փոփոխություներ թե՛ արտաքին, թե՛ ներքին դիզայնում, տեխնիկական բնութագրի կատարելագործում:

Մինչդեռ երրորդ տարբերակը նախատեսված է լուրջ պաշտպանության կարիք ունեցող «թիրախային» անձանց համար: 

Brabus-ը ներկայացրել է Mercedes-Benz G63-ի զրահապատ տարբերակը (լուսանկարներ)