Բրիտանացի թյուներները ներկայացրել են Lamborghini LM002 «կատարյալ» ամենագնացը (լուսանկարներ)
Բրիտանական Bell Sport & Classic ընկերությունը, որը մասնագիտանում է հավաքորդների համար նախատեսված ավտոմեքենաների հատուկ տարբերակների վերանորոգման և վաճառքի գործում, ներկայացրել է Lamborghini LM002 «կատարյալ» ամենագնացը:
Ինչպես գրում է Motor.ru-ն, ամբողջովին վերանորգված ամենագնացը գնահատվում է 285 000 ֆունտ ստերլինգ: Lamborghini LM002 մոդելի այս օրինակն իր առաջին տիրոջը հասել է 1997 թվականին: Ընդհանուր առմամբ, այն 4 տեր է ունեցել և գրանցել 13 690 կմ վազք:
Լիակատար վերանորոգումից հետո մեքենայի թափքը ներկել են Blu Acupulco Metallizato կապույտով, սրահը պատվել է բաց մոխրագույն կաշվով և բրդյա գորգերով:
Ամենագնացը զինել են 5.2 լիտր ծավալային V12 շարժիչով, որը 426 ձիաուժ հզորություն է զարգացնում՝ աշխատելով հինգաստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ միասին:














