Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը

11:45 • 02.04.20

Ապրիլի 7-ին տեղի կունենա ընթացիկ տարվա ամենամեծ և պայծառ գերլուսինը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դիտարժան բնական երևույթը տեղի կունենա, երբ լիալուսինը համընկնի Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:

Հայտնի է, որ գերլուսնի դեպքում Երկրի բնական արբանյակը 7-14%-ով ավելի մեծ է երևում, քան սովորական լիալուսնի ժամանակ, ինչպես նաև 30%-ով ավելի պայծառ:

Աղբյուրը հավելում է, որ գարնանային գիշերահավասարից հետո սա կլինի առաջին գերլուսինը:


 

Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը