Ռուս ինժեներները ԿամԱԶ-43118 բեռնատարը վերածել են «անիվների վրա տան», որը շոգեբաղնիք և կինոթատրոն ունի (լուսանկար, տեսանյութ)

14:39 • 03.04.20

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի ինժեներները ԿամԱԶ-43118 բեռնատարը վերածել են անիվների վրա տան, որն ունի շոգեբաղնիք, կինոթատրոն, խոհանոց և բնակության համար անհրաժեշտ այլ հարմարություններ։ Ավտո-տնակի արժեքը 12 միլիոն ռուբլի է, գրում է Motor-ը։

Յոթ մետր երկարությամբ կցասայլով «տուն-մեքենան» ամբողջովին ինքնավար է։ Տանիքին տեղակայված են էլեկտրաէներգիա ապահովող արևային վահանակներ։

ԿամԱԶ-ը համալրված է նաև գեներատորներով, ջեռուցման համակարգով և օդորակիչով։ Դրանում 200 լիտր տարողությամբ ջրի բաք կա։

Մեքենան ունի նաև խոհանոց, երկտեղանոց մահճակալ, լոգասենյակ, տնային կինոթատրոն և շոգեբաղնիք։

В сети показали КамАЗ с сауной и кинотеатром

 

Ռուս ինժեներները ԿամԱԶ-43118 բեռնատարը վերածել են «անիվների վրա տան», որը շոգեբաղնիք և կինոթատրոն ունի (լուսանկար, տեսանյութ)