Google-ը կհրապարակի 131 երկրների օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները․ Politico

19:10 • 03.04.20

Google ընկերությունը պատրաստվում է հրապարակել իր օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները․ առաջին տվյալները հասանելի կլինեն ապրիլի 3-ին, գրում է Politico-ն։

Նշվում է, որ այդ միջոցը կառավարություններին թույլ կտան գնահատել սոցիալական հեռավորության միջոցառումների արդյունավետությունը, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Աշխարհի 131 երկրներում օգտատերերի տեղաշարժերի մասին հաշվետվությունները կտեղադրվեն հատուկ կայքում։

Ընկերության ալգորիթմները ցույց կտան այցելությունների քանակը այգիներում, խանութներում, աշխատավայրերում, առևտրի և զվարճանքի հաստատություններում, մթերային խանութներում և դեղատներում։

«Հնարավոր է, որ սա կօգնի ավելի լավ վերահսկել կարանտինի մեջ գտնվող մարդկանց»,- հայտնում է Google-ը:

Օգտատերերի տեղաշարժի վերահսկման համակարգը կաշխատի այնպես, ինչպես ձևավորվում են ճանապարհներին խցանումների մասին տվյալները, եթե սմարթֆոնում կա GPS նավիգատոր, ապա տեղաշարժերի մասին տվյալները ավտոմատ կերպով կփոխանցվեն:

Ընդ որում, ինչպես հայտնել են ընկերությունում, անձնական տեղեկատվությունը հասանելի չի լինի:

Google-ը կհրապարակի 131 երկրների օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները․ Politico