YouTube-ը կհեռացնի կորոնավիրուսի տարածման ու 5G կապի փոխկապակցվածության մասին տեսանյութերը. The Verge
YouTube ընկերությունը հայտարարել է, որ իր հարթակում զգալի կնվազեցնի այն տեսանյութերի քանակը, որոնք նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի և 5G տեխնոլոգիայի միջև ուղղակի կապի վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում օգտատերերի շրջանում:
Ինչպես գրում է The Verge-ը, ընկերությունը պատրաստվում է հեռացնել հարթակի կանոններին հակասող տեսանյութերը, մինչդեռ 5G-ի թեմայով դավադրության տեսությանը հավատարիմ մյուս տեսանյութերը, որոնցում կորոնավիրուսի մասին հիշատակում չկա, կշարունակեն մնալ YouTube-ում:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում հրկիզվել է բջջային կապի ապահովման յոթ աշտարակ, ինչը պայմանավորված է եղել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի և 5G տեխնոլոգիայի միջև ուղղակի կապի վերաբերյալ տեսանյութերի տարածմամբ:










