Գիտնականները կորոնավիրուսի բուժումը գտնելու համար կիրառում են աշխարհի հզորագույն սուպերհամակարգիչները. Daily Mail

14:32 • 07.04.20

Աշխարհի տարբեր երկրներում գտնվող հզորագույն սուպերհամակարգիչներն օգտագործվում են տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած նոր տեսակի կորոնավիրուսի բուժումը գտնելու գործընթացն արագացնելու համար, գրում է Daily Mail-ը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները նշել են, որ սուպերհամակարգիչները, ի տարբերություն սովորական համակարգիչների, տեղեկությունը մշակում են ոչ թե ամիսների, այլ օրերի ընթացքում:

«Մենք կիրառում ենք սուպերհամակարգիչների ահռելի հզորությունը, որպեսզի արագ ուսումնասիրենք  նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը զսպող հավանական բաղադրիչների մեծ քանակություն»,-նշել է քոլեջի պրոֆեսոր Պիտեր Քովենին: 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում աշխարհում ամենահզոր սուպերհամակարգիչն ԱՄՆ-ի Oak Ridge National Lab-ում գտնվող Summit-ն է, որը ևս ներգրավված է հետազոտողների աշխատանքում:

Այս մեքենաները կարող են վերլուծել դեղամիջոցների այն բաղադրիչները, որոնք ունակ են կապել վարակի մակերևույթի «ցցերը», որոնց միջոցով կորոնավիրուսը ներթափանցում է մարդկային բջիջներ:

Coronavirus in South America: How it became a class issue - BBC News

 

Գիտնականները կորոնավիրուսի բուժումը գտնելու համար կիրառում են աշխարհի հզորագույն սուպերհամակարգիչները. Daily Mail