Երեկ տեղի ունեցած 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը՝ ֆոտոշարով
Երեկ՝ ապրիլի 7-ին, տեղի է ունեցել ընթացիկ տարվա ամենամեծ և պայծառ գերլուսինը, գրում է Daily Mail-ը։
Գերլուսին աստղագիտական երևույթը տեղի է ունենում, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ: Այդ երևույթը հնարավորություն է ընձեռում տեսնելու սովորականից մեծ չափերի Լուսնի սկավառակը։
Նշենք, որ սա գարնանային գիշերահավասարից հետո առաջին գերլուսինն էր։




















