Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները նոր բացահայտումներ են արել դրա մթնոլորտի վերաբերյալ (լուսանկարներ)

13:49 • 10.04.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները, որոնք բացահայտում են, որ Արևի մթնոլորտը շատ ավելի բարդ կազմություն ունի, քան մինչ այդ համարվում էր:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն արվել են ՆԱՍԱ-ի High-Resolution Coronal Imager աստղադիտակի միջոցով:

Դրանցից պարզ է դառնում, որ Արևի մթնոլորտի որոշ հատվածներ, որոնք մինչ այս առավելապես դատարկ կամ մութ էին համարվում, իրականում լցված են էլեկտրականացված տաք գազերի՝ ավելի քան 500 կմ լայնությամբ «թելերով»: Դրանցից յուրաքանչյուրն ունի ըստ Ֆարենհեյթի սանդղակի՝ մինչև 1,8 մլն աստիճան տաքություն:

Նշվում է, որ այժմ գիտնականները կկենտրոնանան այդ «թելերի» ծագման աղբյուրի բացահայտման վրա:

 

British researchers have revealed the highest-ever resolution images of the Sun and its atmosphere, showing plumed of electrified hot gas in dark spots - highlighted in the squareThe images revealed the Sun´s atmosphere is made up of strands of electrical gas at extreme temperatures. The ultra-fine strands can be seen clearly in the box in the top rightEach single strand of hot plasma is about 311 miles wide - roughly the distance from London to Belfast with just a small area of strands matching the total size of the EarthThe discovery provides astronomers with a better understanding of the Sun's complex atmosphere and could help predict solar flares and storms

 

Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները նոր բացահայտումներ են արել դրա մթնոլորտի վերաբերյալ (լուսանկարներ)