Բժիշկը բացատրել է ծխելու և կորոնավիրուսի միջև գոյություն ունեցող կապը

12:28 • 12.04.20

Այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսային վարակը ազդում ծխողների վրա, радио Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի կանխարգելիչ բաժնի ղեկավար Վլադիմիր Լևշինը:

Նա հայտարարել է, որ հիվանդության ընթացքի ծանրության տեսանկյունից ծխելը լրացուցիչ ռիսկ է:

Նրա խոսքով՝ պարբերաբար հայտնվող տեղեկություններն այն մասին, որ իբրև ծխելը պաշտպանում է կորոնավիրուսից, չեն համապատասխանում իրականությանը: Կորոնավիրուսի հետևանքով առաջացող հիվանդությունների մասին ամբողջական տեղեկատվություն բժիշկները դեռևս չունեն: Բայց արդեն կարելի է ասել, որ եթե ծխող մարդն ամեն դեպքում վարակվի կորոնավիրուսով, հիվանդության հետևանքները նրա օրգանիզմի համար շատ ավելի լուրջ կլինեն, քան չծխող մարդու օրգանիզմի համար:

«Ներկայումս կեղծ լուրեր են հայտնվում, թե իբրև ծխելը պաշտպանում է կորոնավիրուսից: Դա իհարկե անհեթեթություն է: Ծխելը չի փրկում կորոնավիրուսից, այլ ավելի է սրում կորոնավիրուսային վարակի ընթացքն այն հիվանդությունների միջոցով, որոնք ծխողները ունեն: Ցանկացած մարդ, ով ծխում է 5-6 տարի, ամենաքիչը խրոնիկ բրոնխիտ ունի: Իսկ խրոնիկ բրոնխիտի առկայության դեպքում թոքաբորբով հիվանդանալու ռիսկն աճում է մի քանի անգամ»,-բացատրել է Լևշինը:

Չնայած ծխելու՝ կորոնավիրուսից պաշտպանելու անկարողության ակնհայտությանը՝ այդ տեղեկատվությունը բավականին տարածված է, և պատճառը, ըստ բժշկի, զուտ հոգեբանական է:

«Կան մոլի ծխողներ, որոնք չեն կարողանում հետ կանգնել իրենց կախվածությունից, չնայած որ փորձել են: Չեն էլ ցանկանում դիմելու որակավորված օգնության: Նրանք չեն հավատում, որ կարող են թողնել ծխելը: Նրանց մոտ արդեն ցմահ կախվածություն է և արդարանալու համար նման բաներ են հորինում»,-բացատրել է բժիշկը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Բժիշկը բացատրել է ծխելու և կորոնավիրուսի միջև գոյություն ունեցող կապը