Twitter-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Twitter-ի օգտատերերը հայտնել են սոցիալական կայքի աշխատանքի խափանման մասին: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հրապարակելով Downdetector ծառայության տվյալները:
Նշվում է, որ օգտատերերի 49 տոկոսը դժգոհել է կայքի ընդհանուր աշխատանքից: 28 տոկոսը խնդիրների հետ են բախվել iPhone և iPad համակարգերից կայք մուտք գործելիս, 28 տոկոսը` Android:
Խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել հատկապես Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Իսպանիայից: Ռուսաստանում խնդրի հետ բախվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում:










