Ֆրանսիայում հին հռոմեական սրբավայր է հայտնաբերվել (լուսանկարներ)

21:12 • 13.04.20

Ֆրանսիայի INRAP ազգային ինստիտուտի աշխատակիցները պեղումներ են կատարել հին հռոմեական սրբավայրի ավերակներում և հայտնաբերել են մետաղական զինվորական տափաշիշ:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով The History Blog-ում հրապարակված հոդվածին, մ.թ.ա. 4-րդ դարի սրբավայրը հայտնաբերվել է երկրի հարավարևելյան շրջանում՝ ապագա առևտրային տարածքի մոտակայքում:

Պեղումների ժամանակ հին հռոմեական դարաշրջանին պատկանող 3 փոքր տաճարի ավերակներ են հայտնաբերվել: Դրանցում այլ իրեր էլ են գտնվել, ինչպես օրինակ՝ մետաղադրամներ, կերամիկական իրեր և արձանիկներ:

Պեղումների ընթացքում տաճարների շուրջը գտնվող 42 փոս է հայտնաբերվել՝ զոհաբերության իրերով: Պեղումներն այս շրջանում սկսվել էին 2016թ. դպրոցի շինարարության ժամանակ հնագույն ստորգետնյա կառույցների հայտնաբերումից հետո:

  







Ֆրանսիայում հին հռոմեական սրբավայր է հայտնաբերվել (լուսանկարներ)