Ճապոնացիներն այլ երկրների բժիշկներին կտրամադրեն թոքերի արհեստական օդափոխման սարքի՝ 3D տպագրության համար անհրաժեշտ գծագրերը

21:40 • 13.04.20

Հիրոսիմայի ճապոնական ինստիտուտի գիտնականները մտադիր են այլ երկրների բժիշկներին տրամադրել թոքերի արհեստական օդափոխման սարքերի 3D տպագրության համար անհրաժեշտ գծագրերը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին, նյութերը կտրամադրվեն անվճար հիմունքով:

Կորոնավիրուսով վարակված հիվանդների աճը ողջ աշխարհում հանգեցրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի անբավարարության, որոնց առկայությունից է հաճախ կախված լինում մարդու կյանքի փրկությունը, որի մոտ բարդացում է նկատվում:

Այդ խնդիրը կարգավորելու հարցում տարբեր երկրների բժիշկներին օգնելու համար ճապոնացի գիտնականները որոշել են հասանելի դարձնել պակասող բժշկական սարքերի արտադրության ընթացքը:

Թոքերի արհեստական օդափոխման համար նախատեսված մեխանիկական սարքը ստեղծվել է 2017թ. ճապոնացի բժիշկ Նաոյուկի Իսիկատայի կողմից տիեզերագնացության մեջ օգտագործելու համար: Այն բարեհաջող կերպով հավաքվել և փորձարկվել է Միջազգային տիեզերակայանում: Այն հնարավոր է հավաքել 3D տպիչով տպված 4 մասերից:

Ճապոնացիներն այլ երկրների բժիշկներին կտրամադրեն թոքերի արհեստական օդափոխման սարքի՝ 3D տպագրության համար անհրաժեշտ գծագրերը