Ferrari-ին 2019թ. յուրաքանչյուր վաճառած մեքենայից 95 000 դոլար օպերացիոն շահույթ է ստացել

17:32 • 14.04.20

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող իտալական Ferrari ընկերությունն անցած տարում ռեկորդային քանակությամբ մեքենա է վաճառել և վաճառված 10 131 մոդելից յուրաքանչյուրից ահռելի շահույթ ստացել: Այս մասին ասված է Fiat Group World ընկերության նոր հրապարակած զեկույցում, գրում է Luxury Launches-ը:

Ըստ մասնագետների հաշվարկի՝ ընկերությունը վաճառված նմուշներից յուրաքանչյուրից 95 000 դոլար (23.2%) օպերացիոն շահույթ է ստացել:

Համեմատության կարգով նշվում է, որ նույն արդյունքին հասնելու համար BMW-ն պետք է 30 մեքենա վաճառի, որպեսզի ունենա մեկ Ferrari-ի վաճառքի օպերացիոն շահույթի մակարդակը:

Ferrari-ն տարիներ շարունակ համարվում է ամենաեկամտաբեր ավտոբրենդներից մեկը:

 

Ferrari-ին 2019թ. յուրաքանչյուր վաճառած մեքենայից 95 000 դոլար օպերացիոն շահույթ է ստացել