Volkswagen-ը համավարակով պայմանավորված դադարից հետո կվերսկսի արտադրությունը
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարից հետո վերսկսում է ավտոմեքենաների արտադրությունը: Այս մասին հայտնում է DW-ն։
Ըստ հաղորդման՝ ապրիլի 20-ին կբացվի գերմանական Ցվիկաու քաղաքի գործարանը, որտեղ այժմ ընթանում են ID3 էլեկտրամոբիլների թողարկման նախապատրաստական աշխատանքները: Սա կլինի կոնցեռնի՝ էլեկտրամոբիլների թողարկման առաջին փորձը։ Այդ գործարանում մեքենաների արտադրությունը նախատեսվում էր սկսել 2020 թվականի նոյեմբերից և մինչև 2022 թվականը թողարկել 22 մլն էլեկտրամոբիլ։
Եվս մեկ շաբաթ անց՝ ապրիլի 27-ին, կբացվեն Վոլֆսբուրգում, Էմդենում և Հանովերում գտնվող գործարանները։
Ապրիլի 20-ին Գերմանիայի սահմաններից դուրս առաջինը կվերաբացվի Բրատիսլավայի գործարանը։ Ավելի ուշ՝ ապրիլի 27-ին, աշխատանքները կվերսկսվեն Ռուսաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի գործարաններում։
Մայիսին ավտոկոնցեռնն արտադրությունը կսկսի ՀԱՀ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում և Մեքսիկայում:










