Աստղագետները Երկիր մոլորակի «նմանակ» էկզոմոլորակ են հայտնաբերել (լուսանկարներ)

19:02 • 17.04.20

Աստղագետների խումբը՝ Էնթոնի Վանդերբուրգի գլխավորությամբ, հայտնել է նոր էկզոմոլորակի հայտնաբերման մասին։ Այս մասին հայտնում է NASA-ի պաշտոնական կայքը։

Գիտնականները, օգտագործելով ՆԱՍԱ-ի «Կեպլեր» տիեզերական աստղադիտակի արխիվային տվյալները (իր առաքելությունն ավարտել է 2018 թվականին), հայտնաբերել են Երկիր մոլորակի չափի էկզոմոլորակ։

Մասնագետները կարծում են, որ Kepler-1649c անունով մոլորակը մյուս էկզոմոլորակներից ավելի շատ է նման Երկրի մակերևույթի չափերին և ջերմաստիճանին:

Այն գտնվում է փոքր մասսայական աստղի համակարգում, որը գտնվում է արեգակից 300 լուսային տարի հեռավորության վրա։ Իր աստղից այն ստանում է էներգիայի 74% -ը, որը մեր երկիրը ստանում է Արևից։

Այս մոլորակի տարին երկրային տարուց կարճ է, այն իր աստղի շուրջ մեկ շրջադարձ է կատարում մոտավորապես 19,5 երկրային օրվա ընթացքում:

Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ական թվականներին: 2015 թվականի հունվարին «Կեպլեր» նախագծի օգնությամբ թվարկվում էր ավելի քան 4175 մոլորակ, բայց կարգավիճակի ստացման համար անհրաժեշտ է ոչ երկրային դիտակներով կատարվող կրկնակի գրանցում: Ընդհանուր հաշվով Ծիր Կաթինում հաշվվում է 100 միլիարդ էկզոմոլորակ, որոնցից 5-20 միլիարդը, հնարավոր է, երկրանման մոլորակներ են:

Kepler-1649c is seen as slightly larger than Earth in a side by side comparison

An exoplanet is seen in space orbiting a red dwarf star

Աստղագետները Երկիր մոլորակի «նմանակ» էկզոմոլորակ են հայտնաբերել (լուսանկարներ)