ՄՏԿ անձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել (տեսանյութ)

12:34 • 17.04.20

Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամներից երեքը «Սոյուզ ՄՍ-15» տիեզերանավի կապսուլով բարեհաջող վայրէջք են կատարել Ղազախստանում, հայտնում է korrespondent.net-ը՝ «Ռոսկոսմոս»-ի հայտարարությանը հղումով:

ՄՏԿ-ից Երկիր են վերադարձել տիեզերագնացներ Օլեգ Սկրիպոչկան (ՌԴ), Էնդրյու Մորգանն ու Ջեսիքա Մեիրը (ԱՄՆ):

Աղբյուրը մանրամասնում է, որ Սկրիպոչկան և Մեիրը ՄՏԿ-ում են գտնվել անցած տարվա սեպտեմբերի 25-ից, մինչդեռ Մորգանը կայան էր հասել հուլիսին:

Նշվում է, որ ՄՏԿ անձնակազմին դիմավորել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության բոլոր միջոցառումների պահպանմամբ:

ՄՏԿ անձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել (տեսանյութ)