Google-ը պատրաստվում է թողարկել սեփական բանկային քարտը. TechCrunch

05:52 • 18.04.20

Google-ն աշխատում է սեփական բանկային քարտի թողարկման ուղղությամբ, որը ներառելու է նաև վճարային Google Pay ծառայությունը: Այս մասին հաղորդում է Ведомости-ն՝ հղում տալով TechCrunch պարբերականին: 

Ըստ պարբերականի աղբյուրների՝ ընկերությունն այսպիսով մտադիր է մրցակցել Apple-ի և նրա վճարային քարտի՝ Apple Card-ի հետ:

Google-ի քարտը, համաձայն լուսապատճենների և լուսանկարների, կթողարկվի Citi և Stanford Federal Credit Union բանկերի հետ համատեղ: Օգտատերերը քարտը ֆիզիկապես կորցնելու դեպքում կկարողանան օգտվել դրա վիրտուալ տարբերակից:

Հաղորդվում է, որ ընկերությունը չի հերքել պարբերականի տեղեկությունը և նշել է, որ «ուսումնասիրում է ԱՄՆ-ի բանկերի հետ համագործակցության հնարավորությունը»:

2013-ին Google-ը ներկայացրել էր դեբետային քարտ, որը կցված է ներկա պահին չաշխատող Wallet ծառայության բալանսին:

Apple Card-ը ԱՄՆ-ում հասանելի է  2019-ի օգոստոսից: Որպես Apple-ի բանկային գործընկեր է հանդես գալիս Goldman Sachs-ը:

Google-ը պատրաստվում է թողարկել սեփական բանկային քարտը. TechCrunch