Փարիզի իշխանությունները կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել տեխնիկական ջրի խողովակներում. ТАСС

21:23 • 19.04.20

Փարիզի ջրամատակարարման կազմակերպմամբ զբաղվող Eau de Paris լաբորատորիան կորոնավիրուսի հետքեր է հայտնաբերել տեխնիկական ջրի խողովակներում, որոնք օգտագործվում են փողոցները մաքրելու և այլ քաղաքային կարիքների համար:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին, վերջին 24 ժամում կորոնավիրուսի աննշան հետքեր են հայտնաբերվել 27 կետերից 4-ն ստուգելիս: Դրանից հետո քաղաքային իշխանությունները, որպես նախազգուշական միջոցառում, անհապաղ դադարեցրել են ողջ ցանցով անցնող ջրի օգտագործումը:

Միևնույն ժամանակ` քաղաքապետարանից հայտնել են, որ կորոնավիրուսի՝ խմելու ջրի խողովակներում հայտնվելու ոչ մի վտանգ: