Դավթաշենի 1-ին թաղամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային․ «BMW»-ի վարորդը հոսպիտալացվել է

09:52 • 20.04.20

Ապրիլի 19-ին, ժամը 21:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ս.) բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հարություն Հ.):

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն Արամ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան: